Եվ ոչ ոք չմնաց...
Ագաթա Քրիստի · 1939 · Ժամանակակից դետեկտիվ
Ten Little Niggers
«Եվ ոչ ոք չմնաց...» (անգլ.՝ And Then There Were None) կամ «Տասը փոքրիկ սևամորթ», անգլիացի գրող Ագաթա Քրիստիի վեպը, որը գրվել է 1939 թվականին։ Սկզբնական շրջանում հրատարակվել է ամերիկյան «The Saturday Evening Post» ամսագրի 7 համարներում մայիսի 20-ից մինչև հուլիսի 1-ը և միաժամանակ 23 մասերով հունիսի 6-ից հուլիսի 1-ը տպագրվել մեծբրիտանական «Daily Express» ամսագրում։
Մեծ Բրիտանիայում առանձին վեպը լույս է տեսել նույն թվականի նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում՝ 1940 թվականի հունվարին։ Բրիտանական օրինակը վաճառվում էր 7 շիլինգ և 7 պենսով, ամերիկյանը՝ 7 դոլարով։ ԱՄՆ-ում, քաղաքական հայացքների ազդեցության պատճառով, վեպը լույս է տեսել «Եվ ոչ ոք չմնաց» վերնագրով (անգլ.՝ And Then There Were None), իսկ բոլոր «սևամորթ» բառերը փոխարինվեցին «հնդիկ» բառով։
Հեղինակը վեպը համարում էր իր լավագույն աշխատությունը և 1943 թվականին դրա հիման վրա պիես է գրում։ Վեպը հանդիսանում էր նաև Ագաթա Քրիստիի ամենավաճառվող վեպը․ ամբողջ ընթացքում վաճառվել է մոտ հարյուր միլիոն օրինակ։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Բացել «Ընթերցող»-ում · Գրքերի ամբողջական ցանկը