Դիցաբանություն
Էդիթ Համիլթոն · 1942 · Համաշխարհային դիցաբանություն
Դիցաբանություն։ Աստվածների և հերոսների հավերժական հեքիաթներ, Էդիթ Համիլթոնի հեղինակած գիրքն է, որը լույս է տեսել 1942 թվականին Լիթլ, Բրաուն և Քոմփանի ընկերությունների կողմից։ Դրանից հետո այն վերահրատարկվել է մի քանի հրատարակիչների կողմից, ներառյալ 75-ամյակի պատկերազարդ հրատարակությունը։ Այն վերապատմում է հունական, հռոմեական և սկանդինավյան դիցաբանության պատմությունները, որոնք վերցված են տարբեր աղբյուրներից։ Ներածությունը ներառում է հիմնական դասական բանաստեղծների մեկնաբանությունները, որոնք համարվում են նյութի աղբյուր, և այն, թե ինչպես է մշակույթի փոփոխության հետ փոխվել նաև աստվածների և առասպելների բնութագրերը։ Այն հաճախ օգտագործվում է ավագ դպրոցներում և քոլեջներում՝ որպես հին առասպելաբանության և հավատքի ներածական տեքստ։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Բացել «Ընթերցող»-ում · Գրքերի ամբողջական ցանկը